понедельник, 23 октября 2017 г.

Կենդանի օրգանիզմի բաղադրությունը,օրգանական և անօրգանական նյութեր

                                            Կենդանի օրգանիզմի բաղադրություն



Կենդանի օրգանիզմը ունի հատկություներ,որն տարբերվում է որ կենդանի նյութիցԿենսաբանության մեջ,օրգանիզմները հանդիսանում են գլխավոր առարկան:Դիտարկման հարմարության համար բաժանվում  են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը։ Դրանց ամենաընդհանուր բաժանումն է կորիզավորների և անկորիզների։Ըստ օրգանիզմը կազմող բջիջների թվի այն բաժանում են միաբջիջ և բազմաբջիջ արտահամակարգային կատեգորիաների։ Դրանց միջև առանձնահատուկ տեղ են գրավում միաբջիջների գաղութները։Ամբողջական բազմաբջիջ օրգանիզմի ձևավորումը գործընթաց է բաղկացած կառուցվածքի և գործաձույթների տարբերակումից (բջիջներ, հյուսվածքներ օրգաններ) և օնտոգենեզում, ինչպես նաև ֆիլոգենեզում դրանց ներգրավումից։ Բազում օրգանիզմներ կազմակերպված են համակեցությունների մեջ (օրինակ մարդկանց մոտ ընտանիք, աշխատանքային կոլեկտիվ և այլն)։






                           
օրգանական  նյութ
Օրգանական կոչվում են այն միացությունները, որոնց բաղադրության մեջ մտնում է ածխածին տարրը։ Ածխածնի բնական և սինթետիկ միացությունների մեծամասնությունը օրգանական է և դրանք ուսումնասիրում է օրգանական քիմիան։ Ածխածնի պարզագույն միացությունները՝ օքսիդները, ածխաթթուն ու իր աղերը և որոշ այլ միացություններ ընդունված է դասել անօրգանական միացություններին։
Օրգանական միացությունները, ածխածնից բացի, ավելի հաճախ պարունակում են ջրածին,թթվածին,ազոտ, ավելի քիչ՝ ծծումբ, ֆոսֆոր, հալոգեններ և որոշ մետաղներ(առանձին կամ տարբեր համակցություններով)։
Օրգանական քիմիան քիմիայի մեծ և ինքնուրույն բաժին է, որի առարկան հանդիսանում է ածխածնի միացությունների քիմիան և դրանց կառուցվածքը, հատկությունները, ստացման եղանակները, գործնական կիրառման հնարավորությունները։ Գործնականորեն անհնար է որոշակի սահման դնել օրգանական և անօրգանական քիմիաների միջև։
XIX դ. սկզբին օրգանական քիմիան առանձնացվել է որպես ինքնուրույն գիտություն։ Դրան նպաստել է մեծ քանակությամբ օրգանական նյութերի հայտնաբերումն ու ուսումնասիրումը, հատկապես այնպիսիք, որոնք անջատվել են բույսերից և կենդանիների օրգանիզմներից։XIX դ. առաջին կեսին օրգանական նյութերը առաջին անգամ ստացվել են սինթետիկ եղանակով։

Օրգանական նյութերը մեծ դեր են խաղում մարդու կյանքում ու գործնական գործունեությունում։ Նշենք արդյունաբերական կարևորագույն ճյուղերը, որոնք արտադրում են օրգանական նյութեր կամ վերամշակում են օրգանական հումք, կաուչուկի, ռետինի, խեժերի, պլաստմասանների, մանրաթելերի արտադրություն, նավթատեխնիկական, սննդի, դեղագործական, լաքաներկերի արդյունաբերություն և այլն։ Մեր դարում բացառիկ մեծ նշանակություն է ստացել բարձրամոլեկուլային միացությունների՝ պոլիմերների, արտադրությունը

                            անօրգանական նյութ

Անօրգանական քիմիա, գիտություն, որն ուսումնասիրում է քիմիական տարրերի և միացաթյունների հատկությունները՝ կախված ատոմների և մոլեկուլների կառուցվածքից (ածխածնի միացությունները, բացի մի քանի պարզերից, իրենց յուրահատկությունների և բազմազանությաև պատճառով ուսումևասիրվում են օրգանական քիմիայում)։ Զբաղվում է նաև քիմիական կապի, արժեքականության, ատոմների և մոլեկուլների կառուցվածքի հետազոտմամբ, նոր նյութերի ստացման ու հատկությունների գիտական կանխատեսմամբ և տեխնիկայի պահանջները բավարարող (քիմիապես կայուն, ջերմակայուն և այլն) նյութերի ստացմաև եղանակների մշակմամբ։ Մեթոդների և հետազոտվող օբյեկտների բազմազանության պատճառով անօրգանական քիմիան սերտորեն կապված է բնությունն ուսումնասիրող այլ գիտությունների (երկրաբանություն, երկրաքիմիա, ֆիզիկա, կենսաբանություև, աստղաքիմիա և այլն) հետ։
Անօրգանական քիմիան օգտագործում է ֆիզիկայի, բյուրեղագիտության, վերլուծական քիմիայի, ֆիզիկական քիմիայի տեսական հիմունքները և փորձարարական եղանակները։ Անօրգանական քիմիաի ժամանակակից տեսության հիմքում ընկած են քվանտային տեսությունը, ալիքային մեխանիկան, ատոմի միջուկի տեսությունը, պարբերական օրենքը, մոլեկուլային օրբիտալների տեսությունը, կոորդինացիոն միացությունների տեսությունը, ինչպես նաև միացությունների տարածական կառուցվածքի, էլեկտրական և մագնիսական հատկությունների, կլանման և առաքման սպեկտրների ուսումնասիրությունները։



                                                        

Комментариев нет:

Отправить комментарий