Показаны сообщения с ярлыком Քիմիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Քիմիա. Показать все сообщения

среда, 18 апреля 2018 г.

Նիտրատային աղետ.

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին։Ինչպես պարզվեց`պատճառը նիտրատներ էին,որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին որպես պարարտանյութ։Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներ ,զանգվածային թունավորումների անվանեցին նիտրատների աղետ։

նախկինում,երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը,նիտրատների հիմնախնդիր չի առաջացել։Գոմաղբն ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են`ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր,և հողում  նիտրատների ավելցուկ չի առաջանում։

Մինչդեռ միլիոնավոր տոննաներով արտադրվող հանքային պարարտանյութերի չափից ավելի մեծ քանակության դեպքում բույսերը ցողուն որում,տերևներին և պտուղներն նիտրատներ են կուտակում։Բացի այդ`ազոտի միացությունների ավելցուկը հողի մակերեսային շերտից ջրով անցնում է խորքային ջրերի
մեջ,այնուհետև`խմելու ջրի հետ թափանցում ։որ բնակարանները։


Ջրի կամ սննդամթերքի հետ մարդու օրգանիզմ թափանցելով`նիտրատները փոխարկվում են նիտրատների,որոնք ավելի վտանգավոր միացություններ են,քանի որ փոխազդում են արյան հեմոգլոբինի հետ։Որպես արդյունք` արյան կարմիր բջիջները`էրիտրոցիտները,կորցնում են թոքերից դեպի հյուսվածքները թթվածին տեղափոխելու ունակությունը և օրգանիզմում թթվածնային քաղց է սկսվում։
Ներկայումս գիտնակաները նիտրատային աղետի դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ են փնտրում։Մասնավորապես`խորհուրդ է տրվում սահմանափակել հանքային (հատկապես`բարդ պարարտանյութերի արտադրությունն ու կտրուկ ընդլայնել էկոլոգիապես մաքուր`ավանդական պարարտանյութերի կիրառումը։

среда, 11 апреля 2018 г.

Նախագծեր՝ 9-րդ դաս. ապրիլ 2018

                                        11.04.18թ.

                                  Կենսական տարրերը

    Կենսական տարերը այն քիմիական  տարի ատոմներն  են որոնք առաջացնում են,կենդանի օրգանիզմի կենսագործոնությունը ապահովող նյութերը:

                            Մակրո կենսական տարրերն են

Ածխածին-C
Ջրածին-H
Ազոտ-N
Թթվածին-O
Ֆոսֆոր-P
ԾԾումբ-S

                            Միկրո-կենսական տարրերն են

Կալիում-K
Նատրիում-Na
Երկաթ-Fe
Բրոմ-Br
Յոդ-I
Քլոր-Cl
Կալցիում-Ca
Մագնեզիում-Mg
Ֆտոր-F

Ուլտրատարրերն են

Ոսկի-Au
Արծաթ-Ag






Ազոտային ու ֆոսֆորային պարարտանյութեր

Բույսերի բնականոն աճի ու զարգացման համար մոտ 22քիմիական տարր է անհրաժեշտ:Առանձնապես կարևոր է կալիում,ազոտ,ֆոսֆոր,ածխածին,թթվածին և ջրածին տարրերի նշանակությունը:Պակաս քանակություններով,բայց՝պարտադիր,պահանջվում են կալցիում,մագնեզիում,երկաթ և այլ տարրեր:Իսկ որոշ տարրեր ( պղինձ,կոբալտ՝Co,ցինկ և այլն) չնչին քանակություններով է անհրաժեշտ,սակայն հողում այդ տարրերի իսպառ բացակայությունը բույսերի համար կործանարար է:



                                «Ազոտային  և  ֆոսֆորային  պարարտանյութեր»



                                 Ազոտական պարարտանյութեր

Ա նօրգանական և օրգանական ազոտ պարունակող միացություններ են, որոնց հողի մեջ մտցնում  են բերքառատության համար։ Հանքային ազոտային պարարտանյութերի թվին են պատկանում ամիդային, ամոնիակային և նիտրատային պարարտանյութերը։ Ազոտային պարարտանյութերը հիմնականում ստանում են սինթետիկ ամոնիակից։ Ազոտի միացությունների պատճառով հաճախ սահմանափակում է մշակաբույսերի աճը և դրա համար էլ ազոտային պարարտանյութերն ունեն մեծ դրական ազդեցություն։Բոլոր տեսակի ազոտային պարարտանյութերից ամենաշատը տուժում են հողի միկրոօրգանիզմները։ Առաջին շաբաթում պարարտանյութի 70 տոկոսը մտցնելուց հետո առաջանում են բակտերիաներ և սնկեր ու միայն նրանց մահվանից հետո պարարտանյութերի կազմում եղած ազոտը կարող է օգտագործվել։

                            ֆոսֆորային  պարարտանյութեր

                                Ֆոսֆորային պարարտանյութեր

Անօրգանական և օրգանական ֆոսֆոր պարունակող միացություններ են , որոնց հողի մեջ են մտցնում բերքառատության համար։ Ֆոսֆորի պակասի կամ բացակայության պայմաններում բույսերը ի վիճակի չեն աճելու նորմալ եղանակով։ Հողում ֆոսֆորի քիչ քանակությունը ազդում է հատկապես հացահատիկային բույսերի բերքի վրա։

Կան  ֆոսֆոր պարունակող պարարտանյութերի մի քանի տեսակներ


                              1.Ֆոսֆորային ալյուր և ոսկրալյուր

Ֆոսֆորի ալյուրի կամ ոսկրալյուրի բաղադրության մեջ մտնող հիմնական մասնիկը կալցիումի ֆոսֆորատն է, և այդ իսկ պատճառով այն օգտագործվում է բացառապես թթվային հողերի մեջ։ Հողերի մեջ մասի համար չլուծվող աղերըպիտանի չեն, քանի որ բույսերի մեծ մասը դրանք չեն յուրացնում։


                                        2.Հասարակ սուպերֆոսֆորատ

Հասարակ սուպերֆոսֆորատը կամ Սովորական սուպերֆոսֆորատը կալցիումի երկհիդրոֆոսֆորի և կալցիումի սուլֆատի խառնուրդն է համարվում, որը ստացվում է՝ ծծմբական թթվի և մանր աղածաց բնական ֆոսֆորիտի անհրաժեշտ քանակությամբ մշակելու հետևանքով։


                                

                                  3.Կրկնակի սուպերֆոսֆորատ

Սովորական սուպերֆոսֆորատում պարունակող կալցիումի սուլֆատը բույսերը չեն յուրացնում։ Այդ իսկ պատճառով մանր աղացած ֆոսֆորիտը մշակում են ֆոսֆորական թթվով և ստանում ջրում լուծելի կալցիումի երկհիդրոֆոսֆատ։


                           
                                          4.Պրեցիպիտատ

Համարվում է ջրում ամենավատ լուծվող ֆոսֆորային պարարտանյութը, ուստի օգտագործվում է միայն թթվային հողերում։ Ստացվում է կալցիումի հօդրօքսիդի կամ կալցիումի կարբոնատի և ֆոֆորական թթվի փոխազդեցության հետևանքով։


                                            5.Ամոֆոսներ

Արժեքավոր կամլեքս պարարտանյութեր, որոնք բույսերին հողի միջոցով բացի ֆոսֆորից մատակարարում են նաև ազոտ։ Սրանք բացի ֆոսֆորային պարարտանյութ լինելուց, ահամրվում է նաև ազոտային պարարտանյութ։ Ֆոսֆորային պարարտանյութերում սննդատար տարրեի պարունակությունը որոշում է ըստ ֆոսֆորի (V) օքսիդի։



среда, 4 апреля 2018 г.

Նախագծային շաբաթ`ապրիլի 3-7


  • Ջրի շրջապտույտը  բնության  մեջ
Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ: Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի հողը, ջարդում-մանրացնում ապարները, քանդում ափերն ու հունը, փորում անդնդախոր կիրճեր, հարթավայրերում կուտակում նստվածքներ և այլն:
Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի արտադրության համար՝ 250 մ3, կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3, իսկ միջին հզորության ատոմակայանին օրական պետք է 1 մլն մ3 ջուր:
Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է անհիշելի ժամանակներից՝ ջրաղացներում, իսկ XIX դարից՝ ջրէկներում: Օգտագործվում է նաև մակընթացությունների և ծովային ալիքների էներգիան: Այժմ ամենուրեք արգելված է արդյունաբերական թափոններն ու կեղտաջրերը ջրավազանների մեջ լցնելը: Յուրաքանչյուր ջրային ավազանի աղտոտում բերում է ընդհանուր ջրոլորտի աղտոտման, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհագրական թաղանթի վրա:
Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի փոխվում և անընդհատ շարժման մեջ է: Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը գոլորշիանում է, մթնոլորտի վերին շերտերում խտանալով՝ առաջացնում է ամպեր, որոնք անձրևի կամ ձյան տեսքով թափվում են Երկրի վրա: Սա ջրի փոքր կամ տեղական շրջապտույտն է: Ավելի բարդ է ջրի համաշխարհային կամ մեծ շրջապտույտը. օվկիանոսից գոլորշիացած ջրի մի մասը թափվում է օվկիանոսի վրա, իսկ մյուս մասը քամիների միջոցով տարվում է ցամաքի խորքը և տեղումների ձևով թափվում այնտեղ: Դրա մի մասը սնում է գետերը, մյուս մասը ներծծվում է՝ առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ կուտակվում լճերի, ճահիճների կամ սառցադաշտերի մեջ և ի վերջո կրկին վերադառնում օվկիանոս:

  • Ջրի աղտոտման  տեսակները  որո՞նք  են
Ջրի աղտոտման հիմնական տեսակներն են  արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտիցանջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։

  • Ի՞նչ է  կոշտ  ջուրը  և  ինչպե՞ս  են  այն  վերացնում


Կոշտ ջուր է  կալցիումի և մագնեզիումի աղերի բարձր պարունակություն ունեցող:


   Հողի աղտոտումը   պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդներով:          Սովորողները  ինքնուրույն  փնտրելու  են  հետևյալ  հարցերի  պատասխանները. 

  • Ի՞նչ է հողը, հողի բաղադրությունը 
Հող, բնական գոյացություն՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով՝ ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողը երկրակեղևի մակերեսային փխրուն շերտն է, որը փոփոխվում է մթնոլորտի և օրգանիզմների ազդեցությամբ, լրացվում է օրգանական մնացուկներով։ Ավազախառն կավահողերում անձրևորդերի կենսազանգվածը հասնում է 2,5 միլիոն առանձնյակի, կամ 1,2 տ՝ մեկ հեկտարին։ Բակտերիաների քանակը 1 գրամ հողում հաշվում են հարյուրավոր միլիոններով։ Անձրևների, հալչող ձյան ջուրը այն հարստացնում է թթվածնով և լուծում է հանքային աղերը: Լուծույթների մի մասը պահվում է հողում, մյուս մասը գետերի միջոցով տարվում է օվկիանոս:
  • Որո՞ նք են բույսերի պաշտպանության միջոցները՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցներ:
  • Ինչպե՞ ս են  բույսերը   պաշտպանում՝` բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում:
  • Ի՞նչ են  ագրոքիմիկատները` պարարտանյութերը, քիմիական հողաբարելավիչները, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.
  • Ի՞նչ է պեստիցիդը` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող և խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ).
  • Ի՞նչ է սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները և ֆումիգանտները.

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,նախագծեր`Մարտ 2018


27ФԵրկիր  մոլորակի  ոլորտները՝  մթնոլորտ, ջրոլորտ, քարոլորտ,
  • Ի՞ նչ  է  մթնոլորտը
Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է:



  • Ինչպիսի՞   բաղադրություն  ունի  մթնոլորտային  օդը

 Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ:



  • Որո՞ նք  են  մթնոլորտի  շերտերը
Երկրի մթնոլորտում առանձնացված են տարբեր շերտեր, որոնցից յուրաքանչյուրն ունի օդի բաղադրության ու վիճակի իր առանձնահատկությունները:
25–30 կմ բարձրություններում գտնվում է օզոնային շերտը, որը կենսական նշանակություն ունի,  կլանում է Արեգակի՝ կյանքի համար վնասակար անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը:
100 կմ բարձրություններում օդի բաղադրությունը գրեթե չի փոխվում:

  • Ո՞ րն  է  մթնոլորտի   նշանակությունը
Մթնոլորտր մեր մոլորակր պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել րնդամենը րոպեներ:


  • Որո՞ նք  են  մթնոլորտի  աղտոտման  աղբյուրները                                  
Մթնոլորտի աղտոտումը կարող է լինել բնական և մարդածին:Բնական աղտոտում
Մթնոլորտային օդի բնական աղտոտման պատճառ են բնական գործընթացները՝ հրաբխային ժայթքումները; լեռնային ապարների հողմահարումը, քամու առաջացրած հողերի էրոզիան, բույսերի «զանգվածային ծաղկումը», անտառային և տափաստանային հրդեհների ծուխըՄարդածին աղտոտումՄարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ: Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը:
Ծավալներից կախված՝ մթնոլորտային աղտոտումը լինում է՝տեղային
Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում (բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքներ) աղտոտիչ նյութերի բարձր պարունակությամբ:


  • Ո՞ րն  է  օզոնային  շերտի  նշանակությունը

Գտնվում է վերնոլորտից 25-30 կմ արձրության վրա։ Մեր մոլորակի համար օզոնային շերտն ունի բացառիկ նշանակություն։ Օզոնը կլանում է Արեգակից եկող անդրամանուշակագույն(ուլտրամանուշակագույն) ճառագայթների մեծ մասը, որոնք վտանգավոր են կյանքի համար։

Անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները՝
  • Մթնոլորտի  աղտոտումը, թունավոր նյութերը  օդում:
Ծծմբային գազի (ծծմբի երկօքսիդ՝ ՏO2) առաջացման աղբյուրը մինչև 5-7% ծծումբ պարունակող ածխի և մազութի այրումն է։ Անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (ՏO3), որը, օդում փոխազդելով ջրային գոլորշիների հետ, վերածվում է ծծմբական թթվի և թթվային անձրևների ձևով թափվում Երկրիմակերևույթի վրա։ Մթնոլորտն աղտոտող ծծմբի միացությունները վնասակար են մարդու առողջության համար և նյութական մեծ վնաս են պատճառում (մետաղե կառուցվածքներն ու իրերն ավելի արագ են ժանգոտվում և քայքայվում)։
Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման գլխավոր աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն Են։ Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, կայուն գազ է և մթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ։ Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն գունավորում։ Ավտոտրանսպորտի արտադրած ածխաջրածինները՝ հատկապես քաղցկեղածին (շատ են նավթամթերքների թերի այրումից գոյացող մրի և գուդրոնի մեջ) և մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները հանգեցնում են օզոնային շերտի քայքայմանը։
Գազերից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում պինդ ու հեղուկ նյութերի մանր փոշենման մասնիկներ։ Շրջապատի և մարդկանց առողջության համար մեծ վտանգ են ներկայացնում պինդ ածխածինը (մուր) և ծանր մետաղները։




  • Օզոնային  շերտի  քայքայման  պատճառները:
Արեգակը Երկրի վրա կյանքի աղբյուր է, սակայն այն միևնույն ժամանակ կարող է քայքայել կյանքն իր անտեսանելի ուլտրամանուշակագույն ճառագայթներով և այդ ճառագայթներից կենսոլորտը պաշտպանում է մթնոլորտի օզոնային շերտը։ Օզոնը թթվածնի ատոմների յուրահատուկ միացություն է (Օ3)։ Մթնոլորտում օզոնի մոլեկուլն անկայուն է, այսինքն և տրոհվում, և վերականգնվում է խիստ հավասարակշռված հարաբերակցություններով։ Օզոնային թաղանթը բաշխված է վերնոլորտում (ստրատոսֆերա)՝ 25-30 կմ բարձրությունների միջև և կազմում է Երկրի մթնոլորտի միայն մի աննշան մասը։ Եթե մթնոլորտում պարունակվող ամբողջ օզոնը նորմալ ճնշման պայմաններում բաշխենք երկրագնդի մակերեսով, ապա կստացվի շուրջ 3 մմ հաստությամբ շերտ, որի պատճառով էլ այն կոչվում է օզոնային շերտ։

суббота, 16 декабря 2017 г.

Ո՞ր  շարքում   է   գրված  միայն  ֆիզիկական  մարմիններ.
ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին

դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին
2. Քանի՞ նյութ  է  ներկայացված  հետևյալ  բառակապակցություններում.  ջրի  կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ,  պղնձե կուժ, սառցե դղյակ.
ա) 3                                     բ) 6                                     գ) 4                                  դ) 5

 Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված միայն օրգանական նյութեր.

1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ

2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ

 շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ

4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ
 4. Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակում  կարող  է  գտնվել սնդիկը.
1) միայն  պինդ  վիճակում

2) միայն  գազային վիճակում

3) միայն  հեղուկ  վիճակում

բոլոր  երեք  վիճակներում
5. Որքա՞ն է ոսկու ձուլակտորի զանգվածը, որի ծավալը 2սմ3  է, իսկ  ոսկու խտությունը 19,3 գ/սմ3 է.

1) 38,6գ                            2) 9,65գ                                   3) 3,86գ                               4) 1,93գ


    
Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի  բանաձևեր.
1)   Al, HCl,  Cu, Na2SO4                 

    3)  H2O, N2, O3,  Ni, S8

2)   AgBr, H2, CaCO3, P4                                         

      4)  NaOH, CO2, NH3, CuSO4
 Ո՞ր տարրական  մասնիկներից  է  կազմված  ատոմը.
    
   1)  միայն էլեկտրոններից

    2)  նեյտրոններից և էլեկտրոններից

    3)  պրոտոններից, էլեկտրոններից և նեյտրոններից

    4)  միայն պրոտոններից
 Ո՞ր շարքում   է  գրված  ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.

1) F, C, P, Si, Na

2)  O, C, Li, K, Ba

3)  P, O, C, Fe, N

4)  K, Na, P, Fe, C

Ո՞ր շարքում  են  առկա  միայն  կովալենտային  կապերով  միացություններ.
1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3   
                              
     3)  H2, NH3, H2O, CH4

2)  KBr, HNO3, CaO, P4        
                              
      4)  N2, Br2, CuSO4, Fe