воскресенье, 24 сентября 2017 г.

Հյուսնի պատմությունը

  

                                                                  Հյուսնի պատմությունը



Վիլյամ Սարոյան


Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկարԱհա դրանցից մեկըորնապացուցում էթե հուսահատությունը պարզապես անհեթեթություն էԱյսպատմությունը հյուսնի մասին էով ապրել է հարյուրավոր տարիներ առաջՕրերիցմի օրտուն վերադառնալիսընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրսդեմքդ ինչո՞ւ է թթվածԲա՞ն է պատահել
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկհազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմպալատթե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրանասում է.
– Սիրելի ընկերսմի հուսահատվիրԱրի գնանքուտենք-խմենք և վաղվա մասինմոռանանքՀույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնումոր նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առելեն և լացուկոծ են անումԸնկերը նրանց էլ է հորդորումոր չվշտանան և բոլորըմիասին սկսում են ուտելխմելուրախ-ուրախ զրուցելերգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինսառավոտյան զրկվելու ես գլխիցդիսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խև ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտելխմելերգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրըբոլորը լռում են՝ սարսափով ուվշտով համակվածԹագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տանդուռը:
Հյուսնը հառաչում է.
– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:


Առաջադրանք
3.      Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը: Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորե՛ք:

Հ     Ես համաձայն եմ արտահայտված գաղափարի հետ,որովհետև   իմ կարծիքով  ամեն բան չպետք է ընդունել սրտի մոտ:Թագավորը պատրաստվում էր կտրել  Հյուսնի գլուխը,բայց վերջում նա մահացավ:Ով փոս փորի նա էլ կնկնի փոսի մեջ:Փոքր պատմվածք էր,բայց լիիմաստ գաղափարներով:


4.      Ի՞նչ կերպարներ կան ստեղծագործության մեջ: Ո՞ր կերպարի (կերպարների) բացակայության դեպքում ստեղծագործության ասելիքը չէր տուժի:

       Իմ կարծիքով  տենց կերպար չկա ,որ եթե լիներ,ապա ստեղծագործության գաղափարը չեր տուժի:Ստեղծագործության մեջ  միայն թագավորն էր պակասում,եթե նա չմահար,ապա կարող էր ստեղծագործությունը որիշ իմաստ կհաղորդեր:

մ



понедельник, 18 сентября 2017 г.

ԻՆՔ­ՆԱ­ՏԻ­ՐԱ­ՊԵՏ­ՄԱՆ ՀԱՆ­ՃԱ­ՐԸ

Կարդալ Վ. Սարոյանի «Կարճ պատմվածքները», վերլուծել դրանցից մեկը` պատասխանելով հետևյալ հարցերին.

                                          ԻՆՔ­ՆԱ­ՏԻ­ՐԱ­ՊԵՏ­ՄԱՆ ՀԱՆ­ՃԱ­ՐԸ
Ինչու հենց այդ պատմվածքը.
 Չգիտեմ ինչու,բայց կարդացի այս պատմվածքը ու ասեմ,որ ինձ շատ դուր եկավ:Կան հիմա շատ օտար երկրում ապրող հայեր,ովքեր պահում են մեր հայրենիքի պատիվը օտար երկրում:Այս պատմվածքը պատմում է մի հայ գործարարի մասին,ով ապրում է Լաս Վեգասում   և բարձր է պահում մեր հայրեիքը:Նա գլուխ է հանում ամեն ինչից:Ու ինչքան էլ որտեղ ուզում ենք,լինենք մենք պետք է մեր հայրենիքի պատիվը բարձր պահենք::Կեց­ցես, հայ տղա: Եվ երբ ու­նե­ցածդ մի­լի­ար­դը Աստ­ծո օրհ­նու­թյամբ կկրկ­նա­պատկ­վի, ամ­բողջ աշ­խար­հի հա­յե­րը հա­վա­տով կլց­վեն, որ չես զլա­նա դրա շատ փոքր մասն իրենց փո­խան­ցել, հա­յե­րե­նին` սուրբ լեզ­վին, եկե­ղե­ցուն, որ ինք­նին սուրբ ըն­տա­նիք է, դպրոց­նե­րին, հի­վան­դա­նոց­նե­րին` իրենց բժիշկ­նե­րով ու բուժ­քույ­րե­րով և նո­րա­գույն, խե­լա­ցի ու հրաշ­ա­գործ սար­քա­վո­րում­նե­րով, սքան­չե­լի հո­վիտ­նե­րում ծվա­րած ծե­րա­նոց­նե­րին, ամեն տե­սա­կի մշա­կու­թա­յին ծրագ­րե­րին` նե­րառ­յալ անգ­լե­րեն, ֆրան­սե­րեն և հա­յե­րեն ամ­սագ­րե­րի ու գր­քե­րի և պար­սա­վագ­րե­րի հրա­տա­րա­կու­մը: 
Դուր եկած հատվածները դուրս գրիր
Եվ մեր տղան` հա­յը, որ իս­կա­կան հա­յի ար­տա­քին ու­նի, գլուխ է հա­նում այդ ամե­նից` հան­ցա­վոր, թե անա­խորժ, բա­րե­գոր­ծա­կան, թե հրաշ­ա­լի:
Է, թող հարց­նեն, մենք էլ կհարց­նենք, պա­տաս­խա­նե­լը հեշտ է. «Ու­նենք Հա­յաս­տան, և չնա­յած ըն­դա­մե­նը մեկ տաս­նե­րորդն է այն երկ­րի, որ պետք է ու­նե­նա­յինք, ինք­ներս մեկ տաս­նե­րոր­դը չենք, շատ ավե­լի շատ ենք Հա­յաս­տա­նում, և մեր ապա­գան այն­տեղ է` մեր լեռ­նոտ, մեր ցա­մաք երկ­րա­մա­սում»:
: Բայց դեռ խոր­հում եմ, ինչ­պես ասում են ժա­մա­նա­կին Յունգն է խոր­հել, թե ինչ­պե՞ս է մարդ­կա­յին ցե­ղը սկ­սած իր ինք­նա­գի­տա­կից գո­յու­թյան ամե­նա­վաղ շր­ջա­նից են­թադ­րել, որ ապ­րե­լու է մա­հից հե­տո և առաջ է գնա­ցել ու հո­րի­նել է կամ հայտ­նա­գոր­ծել է, թե դա իս­կա­պես ճշ­մա­րիտ է, չնա­յած այդ ամե­նը յու­րօ­րի­նակ կեր­պով տար­բեր է քրիս­տոն­յա­նե­րի և մահ­մե­դա­կան­նե­րի, հու­դա­յա­կան­նե­րի, կոն­ֆու­ցի­ո­սա­կան­նե­րի, բուդ­դա­յա­կան­նե­րի հա­մար, և այդ­պես շա­րու­նակ, և այդ­պես ան­վերջ, ինչ­պես այն տար­բեր է առան­ձին ան­հատ­նե­րի հա­մար: 
Եվ իմ խորհր­դա­ծու­թյու­նը, թվում է, այն­քան էլ անձ­նա­կան չէ, այլ հան­րա­յին է և մաս է կազ­մում այն ցե­ղի, որին պատ­կա­նում եմ` կեն­դա­նա­կան, մարդ­կա­յին, հայ, Սա­րո­յան ցե­ղի, և տխուր կամ ցն­ծա­լից փաստ է, որ ոչ հայ Սա­րո­յան­ներ են հայտն­վել աշ­խար­հի մայ­թե­րին, և հա­վա­նա­կան է, որ այլևս եր­բեք այս­քան հայ Սա­րո­յան­ներ չլի­նեն: 

Բառային աշխատանք

Հերոսի մասին  գրիր կարծիք. ինչպիսին է` արդարացնում ես, հավանում ես, մեղադրում ես....
Գլխավոր հերոսին ես արդարացնում եմ,որովհետև նա բարձր է պահում մեր հայրենիքի պատիվը:Նա մեր հայրենիքի համար շատ լավ գործ է անում և նրան մեղադրել ես չեմ կարող:Միայն կարող եմ դրական կողմերը առանձնացնել:

«Ես և համակարգիչը»




Ի՞նչ ես կարծումդու նմա՞ն ես տեսանյութի հերոսներին:

Դե ես ու այս տեսաանյութի մեջի հերոսը ինչոր չափով ունենք նմանություն:Օրինակ՝երբ չեմ ունենում ինտերնետ և չեմ կարողանում անել իմ ուզածը և ստիպված նայում եմ հեռուստացույց կամ նման այլ բան:



Արդյո՞ք ճիշտ ես համարումոր կարելի է անընդմեջ ու անընդհատ նայելհամակարգչին կամ հեռախոսին:

Դե հեռախոսով կամ համակարգչով շատ զբաղվելը իհարկե չի կարելի:Բացի առողջությունից  նաև  մենք կորցնում ենք մեր հետաքրքրությունները համակարգչի դուրս:Համակարգչից այն կողմ կա մի մեծ աշխարհը,որը կարող ենք  վայելել և ապրել այդ աշխարհում:Չնայած համացանցի շնորհիվ կարող ենք սովորել խելացի բաներ:

Անձամբ դուքո կարծիքովկախվածություն ունե՞ս համակարգչիցթե ոչ:

Ես համակարգչից այո ունեմ կախվածություն:Ես առանց համակարգչի իմ կյանքը չեմ պատկերացնում:Աշխատում են համակարգիչով զբաղվելու ժամանակ կատարել իմ   տնային առաջադրանքները:Ու ինչքան կարողանում եմ միայն ուզում եմ համացանցից քաղել ինձ օգտակարը:

Փորձի՛ր գրավոր բացատրել տեսանյութի վերնագիրըՔո կարծիքովինչո՞ւ էտեսանյութը վերնագրված «Եթե չլիներ համացանցը»:

Առաջ երբ չկար համացանց ու ոչինչ,մարդիկ կաողանում էին ապրել և գոյատևել առանց համացանցի:Հիմա ամեն ինչ փոխվել է,մարդիկ չեն պատկերացնում իրենց կյաքն առանց համացանցի:Համացանցը մարդկանց համար դարձել է օդ ու ջրի պես,առանց դրա նրանք իրենց ամբողջովին չեն պատկերացնում:

                                                             «Ես և համակարգիչը»

Ես և համակարգիչը իրար հետ շատ ենք կապնվել:Ես առանց համակարգչի չեմ կարող պատկերացնել իմ կյանքը:Համակարգչով աշխատելը իմ համար շատ կարևոր է,որովհետև համակարգչով եմ կատարում  իմ դասերը:Համակարգչի շնորհիվ կարողանում եմ  ստանալ շատ գիտելիքեր և տեղեկություն:Խաղերի կամ նման այլ բաների համար ես ժամանակ չունեմ:Համակարգիչը ինչքան ունի բացասական կողմ,նաև ունի դրական կողմ:Մենք կարող ենք օգտվել դրական կողմից և հավաքել և շատացնել մեր գիտելիքները:





Փոքրիկ դրախտ


Առաջադրանք

1.      Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով  ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.



Ի    վերջոի՞նչ նշանակություն ունի աղքատությունըերբ հայտնի էոր բոլորն ունեն ոսկե ձկնիկներու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններկլինեն պարերկլինեն երգեր:


      Չգիտեմ ինչու ընտրեցի այս վերջին հատվածը:իմ կարծիքով  այս վերջի տողերը այս ամբողջ պատմվածքի հիմնական մասն են կազմում:Աղքատությունը  ինչոր չափով  նշանակություն ունի,բայց դրանով չի սահմանափակվում մարդու կյանքը:Բոլորն էլ ունեն ոսկե ձկնիկներ,բայց պահ է գալիս,որ ոսկե ձկնիկները սկսում են սերունդներ չպարգևել:Երբ ոսկե ձկնիկները սկսում են կյանք պարգևել մարդիկ սկսում են երգել,պարել ու ուրախանալ,բայց այդ ուրախությունը պահ է գալիս,որ անհետանում է:Ոսկե ձկնիկները արդեն չեն շնչում ու շարժվում և մարդկանց ուրախությունը դրանով վերջանում է:Այդ ոսկե ձկնիկները ոսկուց չեն այլ ոսկեգույն են,ուղղակի երբ տեսնում ենք դրանք փայլ ու կայտառությունը մենքել ենք ցանկանում ունենալ դրանցից:
  • իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,
        Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքըսահմանել է 20 դոլլարորը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում:Երբ օտարերկրյա դիտորդները համարում են սա ծանր հարկերկրի բնակիչներն ընդվզում են,որովհետև ամեն սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունըիսկ երջանկության համար վճարելը լիովին արդարացի է:

Իշխանությունը  ժողովրդի մասին հոգ տանելու  հետ մեկ տեղ,նաև իր շահը ունի:Այնպես է դարձել իշխանությանը,որ եթե չունես ոսկե ձկնիկ չես կարող,ապրել ապահով և լավ կյանքով:Եթե  ոսկե ձկնիկին օգտագործում են իրենց բարելավ  կյանքի համար,ապա պետք է իմանան,որ այդ ոսկե ձկնիկները   վերջի վերջո մեռնելու են, և  մարդկանց նույն թշվառ և աղքատ կյանքը կվերադառնա նրանց մոտ:Մադրիկ նորից պետք է ներարկեն ոսկե ձկնիկներ,որ կարողանան ապահովեն,իրենց կյանքը:


  • իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,
            Աղքատ ընտանիքների մասին մտածելիս (դա պատահում է հաճախ),իշխանությունը թույլ է տալիս նրանց ձեռք բերել սրվակներն ապառիկ՝ բռնագանձելով կրկնակիինչըլիովին տրամաբանական է

Մարդիկ ովքեր ապրում են աղքատ կյանքով չունեն ոսկե ձկնիկ,և չեն կարող ձեռք  բերել 

դրանից:Իշխանությունը  օրենքներ է սահմանել,որ մարդիկ կարող են ապառիկով վերցնել 

այդ ոսկե ձկնիկը և  բռնագանձելով կրկնակի:Գոնե կարող են  կրկնակի չգանձել,հաշվի 

 առնել ժողովրդի դժվարությունները:

  • այս պետությունը հիմնված էր խաբեության վրա

Երջանկության եղանակները շատ տարբեր են և բնավ պետք չէ զարմանալ, որ  Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ դարձան այն օրիցերբ նրանց արյան մեջ հայտնվեցին ոսկե ձկները:Ոսկե ձկնիկերի հայտնվելուց հետո մարդկանց կյանքում շատ բան փոխվեց:Մարդիկ սկսեցին ունենալ ոսկե ձկնիկներ,իսկ հետո հատուցել դրանց դիմաց:Պետությունը  հիմնված էր խաբեության և անարդարության վրա:Ոակե ձկնիկը երբեմն մարդկանց շփոթեցնում և իրանով է անում,իսկ մարդիկ ուտում են կուտը և խափնվեւմ:Պետությունը կարող է ինքը կանխել այդ ոսկե ձկնիկների ներթափանցումը մարդկանց կյանք:

        

  • իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:

       Իշխանությունը երջանկության գաղտնիքը չի գտել,այլ  մարդկանց ավելի շատ խաբելու և իրանցով անելու ճանապարհը:Մարդիկ կարողանում են խաբնվել,բայց իշխանությունը սխալ է անում,որ խաբում է մարդկանց և նրանց միջոցով շատացնում իրենք բյուջեն:Ավելի լավ կլիներ,որ իշխանությունը այնպես աներ,որ մարդկանց ավելի շատ օգներ և տալ նրանց ապրելու միջոցները:

2.      Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

       Փոքրիկ դրախտ գաղափարի կապը վերնագրի հետ:Վերնագրի կապը և գաղափարը այս ստեղծագործություն այդքան էլ չեն համապաասխանում մեկը մյուսին:Ոսկե ձկնիկ,փոքրիկ դրախտ մի տեսակ առանձին հասկացողություններ են:Մարդկանց համար կարող է ոսկե ձկնիկները փոքր դրախտ են,բայց ձկնիկները ժամանակավոր բնույթ են կրում,կարող են շատանալ,կարող են քչանալ,բայց դրախտ հասկացողությունը օրերից մի օր կորում է:Պահեր են լինում,որ ուրախությունից ուզում ես պարել երգել,բայց  ժամանակ է գալիս ,որ պարն ու ուրախությունը չքանում են խավարի մեջ: