Показаны сообщения с ярлыком Ֆիզիկա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ֆիզիկա. Показать все сообщения

четверг, 10 мая 2018 г.

Աստղագիտության ժագումը և զարգացումը

Աստղագիտությունը գիտություն է տիեզերքի,երկնային մարմինների և նրանց հետ կապված երևույթների մասին.Ուսումնասիրում է երկնային  մարմինների շարժումները և փոխազդետությունը ,ֆիզիկական բնույթն ու վիճակը ծագումն ու զարգացումը,տիեզերքում կյանքի և բանականության հնարավոր գոյության խնդիրները.

Աստղագիտությունը հնագույն  գիտություններից է և առաջացել է առօրյա խնդիրներ լուծելու համար.Անծայրածիր  տափաստաններում քոչվոր  ցեղերը,բաց ծովում  նավարկողները տարածության մեջ կողմնորոշվելու համար,որպես հուսալի ուղեցույցներ,ընկրել են Արեգակը,Լուսինըաստղերը,հորիզոնի կողմերը.

Աստղագիտությունը՝որպես  գիտություն,ձևավորվել և զարգացման բարձր մակարդակի է հասել դեռևս Հին աշխարհում.


Եգիպտոսում աստղագիտությունն սկսել է զարգանալ մ:թ:ա  IV հազարամյակից.Եգիպտացիներն օր բաժանել են 24 ժամի,ամիսը՝30օրվա,իսկ տարին բաղկացած էր  12 ամիսներից և ուներ 365: Մ թ ա երկրորդ հազարամյակում եգիպտական քրմերը երկինքը բաժանել են  36 հասարակածա-խավարածրային համաստեղությունների.


Անգլիայի Սթոունհենջ մեզալոթային աստղադիտարանը



Տամար-աստղադիտարան մայաների Չիչեմ-Իցա Մեքսիկա





Ըստ տեսական ուսումնասիրության խնդիրների՝աստղագիտության մեջ առաձնացնում են հետևյալ բաժիները.


Տեսական աստղագիտություն,զբաղվում է երկնային լուսամուտների  տեսանելի դիրքերի  դիտումների հիման վրա մաթեմատիկական մեթոդների մշակմամբ՝որոշելու համար լուսատուների  շարժման ուղեծրերը.

Երկնային մեխանիկա ուսումնասիրում է երկնային մարմինների շարծման օրենքները,նրանց զանգվածները,ձևերի և համակարգերի կայունության պայմաները.


Աստաֆիզիկան ուսումնասիրում է երկնային մարմիների կառուցվածքը ,ֆիզիկական հատկությունները և քիմիական բաղադրությունը.


Տիեզերածնության ուսումնասիրում է երկնային մարմիների,այդ թվում նաև  Արեգակնային համակարգի առաջացումն  ու զարգացումը\;

Տիեզերաբանություն ուսումնասիրում է տիեզերքի ՝որպես ամոջության,կառուցվաշքի  ու զարգացման օրինաչափությունները՝փորձելով պատասխանել\<<Ինչպես է առաջացել տիեզերքը>> և << Ինչ է սպասում րան ապագայում>>հարցերին;

среда, 9 мая 2018 г.

Էլեկտրական հոսանքի աշխատանք և հզորություն

Էլեկտրական հոսանքի աշխատանք և հզորություն , փակ էլեկտրական շղթայի որևէ տեղամասով լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է աշխատանք, որն անվանում են էլեկտրական հոսանքի աշխատանք։ Համաձայն բանաձևի` այդ աշխատանքը կարելի է հաշվել, եթե հայտնի է տրված տեղամասում էլեկտրական լարումը` A=qU, որտեղ A-ն հոսանքի աշխատանքն է, U-ն՝ լարումը շղթայի տեղամասում, q-ն՝ այդ տեղամասի կամայական լայնական հատույթով t ժամանակում անցած լիցքը։ Քանի որ q=It, որտեղ I-ն հոսանքի ուժնն է տեղամասում, ապա A=IUt։
Այսպիսով՝ հաստատուն էլեկտրական հոսանքի աշխատանքը շղթայի որևէ տեղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակի արտադրյալին, որի ընթացում այդ տեղամասով հոսանք է անցել։ Միավորներ միջազգային համակարգում էլեկտրական հոսանքի աշխատանքն արտահայտվում է ջոուլով (Ջ)։
Հզորությունը հավասար է աշխատանքի հարաբերությանն այն ժամանակին, որի ընթացքում այդ աշխատանքը կատարվել է։ Էլեկտրատեխնիկայում հզորությունը սովորաբար նշանակում են P տառվ։ Հետևաբար, ըստ սահմանման, P=A/t։ Նկատի ունենեալով բանաձևը՝ հոսանքի հզորությունը հաշվելու համար կունենանք հետևյալ արտահայտությունը՝ P=IU։
Միվաորների միջազգային համակարգում հզորությունն արտահայտվում է վատտով (Վտ), ընդ որում, 1Վտ=1Ջ/վ։ Բանաձևի հիման վրա 1 վատտը կարող ենք ներկայացնել նաև հետևյալ կերպ՝ 1Վտ=1Ա*1Վ=1Ա*Վ։
Բացի վատտից` օգտագործում են նաև կիլովատտ (կՎտ), մեգավատտ(ՄՎտ), միլիվատտ (մՎտ) միավորները`
1կՎտ=103Վտ=1000Վտ
1ՄՎտ=106Վտ=1000000Վտ
1մՎտ=10−3Վտ=0.001Վտ
P=A/t բանաձևից հոսանքի աշխատանքը կարող ենք արտահայտել հոսանքի հզորության և ժամանակի արտադրյալով՝ A=Pt։
Հետևաբար՝ կարող ենք գրել՝ 1Ջ=1Վտ*1Վ=1Վտ*վ։
Բանաձևը հնարավորություն է տալիս հոսանքի աշխատանքն արտահայտել նաև ոչ համակարգային միավորով։ Քանի որ գործնականում հաճախ ավելի հարմար է ժամանակն արտահայտել ժամով, իսկ հզորությունը՝ կիլովատտով, ուստի բնական է հհոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորն անվանել կիլովատտ-ժամ։ Այսպիսով՝
1կՎտ-ժ=1000Վտ*3600վ=3600000Վտ*վ=3.6*106Ջ=3.6ՄՋ
Կենցաղում, տեխնիկայում տարբեր սպառիչների ծախսած էլեկտրաէներգիան չափում են հատուկ սարքով՝էլեկտրաէներգիայի հաշվիչով։ Հաշվիչում ալյումինե սկավառակը հորիզոնական դիրքով դրվում է 2 էլեկտրամագնիսական բևեռների միջև։ Էլեկտրամագնիսներից մեկը՝ ամպերաչափի, իսկ մյուսը՝ վոլտաչափի բաղկացուցիչ մաս է։ Առաջին էլեկտրամագնիսի փաթույթը սպառիչին միացված է հաջորդաբար, իսկ երկրորդինը՝ զուգահեռ։ Սպառիչով հոսանք անցնելիս ալյումինե սկավառակը պտտվում է, ընդ որում, պտտման արագությունը համեմատական է ինչպես սպառիչով անցնող հոսանքի ուժին, այնպես էլ՝ սպառիչում լարմանը։ Իսկ սկավառակի կատարած պտույտների թիվը հնարավորություն է տալիս դատելու որևէ ժամանակում հոսանքի աշխատանքի մասին։

princip-raboty-dvigatelja-postojannogo-toka.gif

Արեգակի խավարում


Արեգակի խավարում


 Արեգակի խավարում  տիեզերական երևույթ է, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։ Լինում են նաև օղակաձև և հիբրիդ խավարումներ։ Հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձև խավարում է դիտվում։

Օպտիկա

Օպտիկա, ֆիզիկայի բաժին է, որն ուսումնասիրում է լույսի բնույթը, առաքման և կլանման օրենքները, տարածումը տարբեր միջավայրերում, ինչպես նաև նյութի հետ լույսի փոխազդեցության ժամանակ առաջացող երևույթները։
Օպտիկական երևույթները մարդկությանը հետաքրքրել են շատ վաղուց, սակայն օպտիկայի տեսության սկիզբը պետք է համարել 17-րդ դարը։ Օպտիկայի զարգացումը պատմականորեն կարելի է բաժանել հետևյալ փուլերի՝ Նյուտոնի, Հյուգենսի ժամանակներից մինչև 19-րդ դարի սկիզբը՝ ալիքային և մասնիկային պատկերացումների վրա հիմնված, միմյանց բացառող տեսությունների բուռն պայքարի դարաշրջանը, որն ավարտվեց ալիքային տեսության հաղթանակով։ Երկրորդ փուլը Ֆրենելի, Յունգի ժամանակներից մինչև լուսային մասնիկների՝ քվանտների գաղափարի հաստատման և նրանց տեսության զարգացման դարաշրջանն է, իսկ երրորդը արդի փուլն է, որը կապված է հատկապես օպտիկական քվանտային գեներատորների հայտնագործման հետ։
Սկզբնական շրջանում օպտիկան սահմանափակվում էր էլէկտրամագնիսական ալիքների սպեկտորի տեսանելի մասով։ Ժամանակակից օպտիկան ուսումնասիրում է էլեկտրամագնիսական ալիքների սպեկտորի ինչպես տեսանելի, այնպես էլ նրան հարող ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր տիրույթները։ Օպտիկական երևույթների մի մեծ խումբ կարելի է քննարկել առանց լույսի ալիքային բնույթը հաշվի առնելու, ընդունելով, որ լուսային էներգիան փոխանցվում է ճառագայթի երկայնքով։ Այս պատկերացումը և լույսի անդրադարձման ու բեկման օրենքները միասին կազմում են երկրաչափական օպտիկայի հիմքը։
Օպտիկայի կարևորագույն բաժիններից է սպեկտրոսկոպիան, որն զբաղվում է ինչպես ատոմների և մոլեկուլների կլանման ու ճառագայթման, այպես էլ կոմբինացիոն ցրման սպեկտրների ուսումնասիրությամբ։ Օպտիկական չափումները, ուսումնասիրման մեթոդները և գործիքները լայն կիրառություն ունեն կյանքի ամենատարբեր ոլորտներում, թե գիտական և թե գործնական խնդիրների լուծման համար։ Լույսի արագության որոշման փորձերը վակուումում և տարբեր միջավայրերում էական նշանակություն են ունեցել հարաբերականության հատուկ տեսոջթյան զարգացման համար։

images (1)

среда, 15 ноября 2017 г.

Հոսանքի ուժ: Ամպերաչափ:

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, ունենալ իրենց քանակական բնութագիրը:
Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:
Հոսանքի ուժը ցույց է տալիս հողորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը:
Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:
Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I  տառով:
Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:
I=qt (1)
Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.): 



Ամպերի սահմանման հիմքում ընկած է հոսանքի մագնիսական ազդեցությունը: 1Ա-ին զուգահեռ հաճախ գործածվում են 1մԱ =10−3Ա և 1մկԱ =10−6Ա  միավորները:
Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը.
q=I⋅t (2)
(2) բանաձևը թույլ է տալիս սահմանել էլեկտրական լիցքի միավորը՝ կուլոնը (Կլ).  1Կլ=1Ա⋅1վ=1Ավ

(2) բանաձևը թույլ է տալիս սահմանել էլեկտրական լիցքի միավորը՝ կուլոնը (Կլ).  1Կլ=1Ա⋅1վ=1Ավ
Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է: 
Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի կամ միլիամպերաչափի միջոցով:

пятница, 3 ноября 2017 г.

Էլեկտրացույց: Հաղորդիչներ և մեկուսիչներ: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը

Մարմինները կարելի է էլեկտրականացնել ոչ միայն շփելով, այլև հպելով նախապես էլեկտրականացված մի այլ մարմնի: Հպումից հետո էլեկտրական լիցքի մի մասը կանցնի նրան: Գոյություն ունեն սարքեր, որոնք թույլ են տալիս որոշել՝ մարմինը էլեկտրական լիցք ունի, թե՞ ոչ, նաև չափել այդ լիցքի մեծությունը:
Առաջին սարքը կոչվում է էլեկտրացույց, երկրորդը՝ էլեկտրաչափ:
Դպրոցական էլեկտրացույցը շատ պարզ կառուցվածք ունի: 

Մետաղյա շրջանակին ագուցված է պլաստմասսե խցան, որի միջով մետաղյա ձող է անկացված: Ձողի ծայրին ամրացված է ալյումինե երկու թերթիկ: Շրջանակը երկու կողմից փակված է ապակիով: Եթե հպման միջոցով էլեկտրացույցի ձողը լիցքավորվի, ապա մետաղյա թերթիկները, ստանալով նույնանուն լիցքեր, կվանեն միմյանց:
Ընդ որում՝ որքան մեծ լինի էլեկտրացույցի լիցքը, այնքան մեծ կլինի վանողության ուժը և թերթիկների միմյանցից շեղման անկյունը:
Էլեկտրաչափի կառուցվածքը մի փոքր այլ է. նրա մեջ թերթիկների փոխարեն մետաղյա ձողին ամրացված է ալյումինե թեթև սլաք, որը կարող է ազատ պտտվել: Էլեկտրաչափը  լիցքավորելիս ալյումինե սլաքը վանվում է ձողից և շեղվում մի որոշ անկյունով: Էլեկտրաչափի աստիճանավորված սանդղակը թույլ է տալիս սլաքի շեղման անկյան միջոցով որոշել էլեկտրաչափին հաղորդված լիցքի մեծությունը:

Ինչպես ցույց են տալիս փորձերը, լիցքը կարող է  մի մարմնից անցնել մյուսին:
Ըստ էլեկտրական լիցք հաղորդելու ունակության՝ նյութերը կարելի է բաժանել հաղորդիչների և մեկուսիչների:  
Այն մարմինները, որոնք ընդունակ են իրենց միջով էլեկտրական լիցք հաղորդել, կոչվում են էլեկտրականության հաղորդիչներ:
Մարդու մարմինը, բոլոր մետաղները, հողը, աղերի, թթուների և հիմքերի լուծույթներն էլեկտրականության հաղորդիչներ են:  
Մեկուսիչներ են կոչվում այն մարմինները, որոնցով էլեկտրական լիցք չի հաղորդվում:
Մեկուսիչներ են էբոնիտը, սաթը, հախճապակին, պլաստմասսան, մետաքսը, կապրոնը, կերոսինը, օդը և այլն:
Էլեկտրական լիցքը հաղորդելով մի մարմնից մյուսին, կարելի է լիցքը բաժանել մասերի, օրինակ՝ կիսել: Դրա համար անհրաժեշտ է 2 միատեսակ էլեկտրաչափ. մեկը՝ լիցքավորված, մյուսն՝ էլեկտրաչեզոք, ինչպես նաև  հաղորդիչ՝ մետաղյա ձող՝ էլեկտրամեկուսիչ բռնակով:

Եթե էլեկտրաչափերի գնդերը միացվեն ձողի միջոցով, ապա, ինչպես ցույց է տալիս փորձը, I էլեկտրաչափի լիցքը կբաժանվի 2 հավասար մասի. էլեկտրական լիցքի կեսը I էլեկտրաչափից կանցնի II-ին: Եթե էլեկտրաչափի գնդերը տարբեր չափեր ունենան, ապա լիցքը հավասար չի կիսվի. ավելի մեծ չափեր ունեցող գնդին կանցնի լիցքի ավելի մեծ բաժինը:
Իր վրա գտնվող մարմինների համեմատությամբ երկրագունդը հսկա է, հետևաբար, նրա հետ հպման դեպքում լիցքավորված մարմինն իր լիցքը գրեթե ամբողջությամբ կտա երկրագնդին՝ կլիցքաթափվի: Այս երևույթը կոչվում է հողակցում:
Շարունակելով փորձը՝ կարելի է լիցքաթափել II էլեկտրաչափը և հաղորդիչ ձողով միացնել I էլեկտրաչափին. կստացվի սկզբնական լիցքի քառորդ մասը: Այնուհետ կարելի է ստանալ լիցքի մեկ ութերորդ, մեկ տասնվեցերորդ և ավելի փոքր մասեր:
Լիցքի բաժանումը կարելի է շարունակել այնքան, մինչև մնացած լիցքը հնարավոր չլինի հայտնաբերել էլեկտրաչափով: Սակայն, ինչպես ցույց տվեցին ավելի ճշգրիտ փորձերը, էլեկտրական լիցքը հնարավոր չէ անվերջ բաժանել. այն ունի բաժանման սահման: Այդպիսի փորձերի արդյունքում ամերիկացի գիտնական Ռոբերտ Մելիկենը ստացել է ամենափոքր, անբաժանելի՝ տարրական լիցքի մեծությունը:


Այդ լիցքը նշանակում են e տառով.
e=1,6×10−19Կլ
Ցանկացած լիցք տարրական լիցքի ամբողջ թվի բազմապատիկն է:
Տարրական լիցքի կրողներ են տարրական մասնիկները՝ էլեկտրոնները և պրոտոնները: