вторник, 27 февраля 2018 г.

Նախագիծ «Կարդում ենք Չարենց»

Մեկնարկային մեդիափաթեթ

«Թումանյանի, Տերյանի, Չարենցի հետ չարենցյան քաղաքում»

Մարտի 13
Մեկնումը՝ 11.00Ժամը՝ 11:30 — «Չարենցի պուրակ». Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ. Միասնական ընթերցումներ, պարատունՉարենցյան ընթերցումներով քայլերթ՝  հուշարձանից դեպի տուն-թանգարան
Միասնական ընթերցումներ Չարենցի տուն-թանգարանի դիմաց
  • Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս…
  • Ինչ որ լավ է, վառում է ու վառվում
  • Դոփում են, դոփում են, դոփում են ձիերը
  • Ես իմ անուշ Հայաստանի…
Մասնակիցներ` Նախագծին կարող են մասնակցել կրթահամալիրի բոլոր  դպրոցների սեբաստացի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ…
Նպատակը՝  կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները, ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ։
Խնդիրները
  • Ծանոթացում Չարենցի թողած գրական ժառանգությանը
  • Ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում
  • Վերլուծական մտքի զարգացում
  • Ստեղծագործությունների ներկայացման հետաքրքիր, նոր մոտեցումների ցուցաբերում
Թեմաներ
  • Չարենցը՝ բանաստեղծ
  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • Չարենցը՝ մարդ
  • Չարենցը՝ քաղաքացի
  • Չարենցի ստեղծագործությունների բազմազանությունը
  • Չարենցի զգացումների աշխարհը
  • Ուսումնասիրություններ՝ Չարենցը մեր օրերում
  • Իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը
  • Չարենց՝ դպրոցում
  • Չարենցը՝ քաղաքում
  • Չարենցագետներ
Բանաստեղծություններ
Չարենցյան ողջույն
«Տաղ անձնական», «Հեռացումի խոսքեր», «Վահագն», «Հայրենիքում», «Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար», «Լուսամփոփի պես աղջիկ», «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ես իմ անուշ հայաստանի»… 
Ակնկալվող արդյունքներ
Անհատականխմբայինընտանեկան հետաքրքիր
  • նախագծեր
  • վերլուծություններ
  • տեսանյութեր
  • ռադիոնյութեր
  • գրական թատրոն
  • ռոդիոթատրոն
  • թափառիկ ընթերցումներ
Ուսումնական-հայրենագիտական  ճամփորդություն

Չարենցին հյուր Երկիր Նաիրիում (քառօրյա հայրենագիտական ճամփորդություն-ուխտագնացություն Կարծախ-Կարս-Անի)
Ապրիլի 28-29-30-մայիսի 1

Տեսադարան
Ունկնդրի՛ր «Տաղարան» շարքի բանաստեղծությունները

Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն...
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրներըԱրփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասինՊարույր Սևակ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Առաջադրանքներ
  • Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու (չմոռանաս աղբյուրը նշել) և  ներկայացրո՛ւ:
         Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարսքաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։
1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։



  • Լսի՛ր «Տաղ անձնական» բանաստեղծությունը: Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բովանդակությունը:
           Ընթերցեցի Չարենցի  Տաղ անձնական t;բանաստեղծությունը:Բանաստեղծությունը  արտահայտում է թախիծ ու կարոտ:Չգիտեմ,բայց ընթերցելուց հասկանում եմ,որ Չարենցը զգացել է մեծ թախիծ:Նա ցանկանում էր լքել Կարսը և գնար  իր երազանքների հետևից:Չարենցը պատմում էր մարդկանց մասին ովքեր ապրում էին անհավասար կյանքով:Նա գնում էր օտար ճամփեքով իր  աստղային երազների ճանապարհով:
անձնական>>բանաստեղծությունը:Բանաստեղծությունը պատմում էր Չարենցի  Լսի՛ր «Հեռացումի խոսքեր» բանաստեղծությունը:
Ի՞նչ տպավորություն ստացաք՝ ֆիլմերը դիտելով:  Գրել  այդ մասին:
Լրացուցիչ հետազոտական աշխատանք

1.Ըստ ցանկության՝ ընտրել 5 հարցադրում, կատարել աշխատանքը, գրել վերլուծական կարծիք, հիմնավորել ասելիքը:2. Ըստ նախասիրության՝ ներկայացնել երկու բանաստեղծություն: Հիմնավորել ընտրությունը:
3.
Եղիշե Չարենց. ժամանակը, ստեղծագործությունը, դասերն ու խորհուրդները

Ի՞նչ տպավորություն ստացաք:  Գրե՛ք այդ մասին:
4. Կարդալ«Մահվան տեսիլը» ստեղծագործությունը:
2. Դիտել «Մահվան տեսիլ» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին`ներկայացնելով հանճարեղ գրողի կյանքի վերջին շրջանը ստալինյան բռնապետությունում:
5. Ի՞նչ տպավորություն ստացաք:  Գրե՛ք այդ մասին:
6. Ըստ նախասիրության՝ ներկայացրե՛ք երկու բանաստեղծություն: Հիմնավորե՛ք ընտրությունը:
Գնահատվելու է ամբողջական նախագիծը, բոլոր կետերը պարտադիր են: Կարելի է կատարել փոփոխություն՝ ընտրելով ուրիշ ենթակետ:
Որևէ բանաստեղծության  (ների) վերլուծություն, ռադիոնյութ, ֆիլմ
Բոլոր աշխատանքները պարտադիր տեղադրել բլոգներում:

Ոսումնական նախագիծ «Վահան Տերյան»

Ոսումնական նախագիծ  «Վահան Տերյան»
Կարդում ենք Տերյան «Իմ Տերյանը»
Խնդիրները
Վահան Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում
Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում
Տերյանի ստեղծագործությունների տարածում
ԹեմաներՏերյանը՝ հասարակական-պետական գործիչ
Տերյանը՝  բանաստեղծ
Տերյանի զգացումների աշխարհը
Տերյանից փոխանցված խոհեր
Ասելիքս՝ Տերյանի միջոցով
Ուսումնասիրություններ « Տերյանը մեր օրերում»
Տերյանը քաղաքում
Տերյանը և երաժշտությունը
Տերյանը և գրական արևելահայերենը

Առաջադրանքներ
1.Կարդալ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի բանաստեղծությունները:
Ընտրել դուր եկած բանաստեղծությունները`

  • ամենահուզիչ
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…
  • ամենատխուր
         ՑՆՈՐՔ
Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…
Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…
  • ամենաանհույս
       ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
  • ամենաերազկոտ
ՄԹՆՇԱՂ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Յուրաքանչյուր բանաստեղծության մասին գրել վերլուծություն` մի քանի նախադասությամբ, հավաքել բլոգներում «Իմ Տերյանը» խորագրի տակ:
Տերյանի <<Մնթնշաղի անուրջները>>բանաստեղծությունները շատ հուզական են:<<Մթնշաղ>> ամենասինձ դուր եկած բանաստեղծությունը:Բանաստեղծությունը կարդալիս կարող ես երազել և մտածել:Մթնշաղը նրբակերտ է,երբ ամեն ինչ երազում ես հոգուտ հետ և չկա ոչ մի սահման դնող պայծառ շող:<<Անծանոթ աղջկան>> բանաստեղծությունը պատմում էր մի աղջկա մասին  մտերիմ  և անծանոթ:Տարիներ հետո տեսնելիս,անծանոթին ով ժամանակին եղել է ամեն ինչ:
2. Անգիր սովորել 5 բանաստեղծություն:
3. Նայել առաջարկվող տեսանյութերը, լսել հաղորդումները: Պատրատել փոքրիկ հաղորդում, արտահայտել կարծիք:
4. Ընտրել ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը,  դուրս գրել բոլոր բնութագրող բառերը, բառարանի օգնությամբ գտեք նշված բառերի հոմանիշները, հականիշները:
5. Վահան Տերյանի անծանոթ նամակը :
6. «Նամակ Մարթա Միսկարյանին»
Կարդալ նամակը, կետադրել, համեմատել բնագրի  հետ:
Ակնկալվող նյութերը
Աուդիոնյութ, տեսանյութ, ուսումնասիրություն, վերլուծություն, հարցազրույց, լուսաբանում
Ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում
Ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
Ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում

понедельник, 26 февраля 2018 г.

«ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ԹՈՒՄԱՆՅԱՆ» ՆԱԽԱԳԻԾՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵԴԻԱՓԱԹԵԹ

Ստուգատեսին  ներկայացվում են  սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:
Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:
Խնդիրները՝
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում
Նախագծային թեմատիկ ուղղություններ՝Թումանյանը՝ մանկագիր
Թումանյանը՝ հեքիաթագիր
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ ընկեր
Թումանյանը՝ թարգմանիչ
Թումանյանը՝ հասարակական գործիչ
Իմ Թումանյանը
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծերը
Թումանյանի հոդվածները.  առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
Թումանյանական կերպարների վերլուծություն
«Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում
Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
Թումանյանի ամենահերոսը
Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)

Թումանյանական ընթերցումներ

Առաջադրանքներ

1.Թումանյանի հոդվածները

  • Որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
  • Կարդացե՛ք Թումանյանի հոդվածներից, ընտրե՛ք մեկը և փորձե՛ք գրախոսել
  • Կա՞ն հարցադրումներ, որոնք Ձեզ նույնպես մտահոգում են կամ հարցադրումներ, որոնք հնացած և ժամանակավրեպ եք համարում:
Հովհաննես Թումանյանի հոդվածներից ընթերցեցի <<Դառնացած ժողովուրդ>> հոdվածը:Հոդվածը հետաքրքիր էր,ինձ շատ դուր եկավ:Հոդվածում պատմում էր մարդկանց հոգում կուտակված չարության,նախանձի,ստախոսության մասին որոնք պատել են մարդկանց հոգում:Մարդիկ ուրիշի հաջողության կամ հաղթանակի համար կկտրվեն իրենց գործերից և ողջ օր կմտածեն ուրիշի հաղթանակի և ձեռքբերումի մասին:Մի հատված.որը ինձ շատ դուր եկավ:Գյուղացի ռանչպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում՝ մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։Ցանկացած մարդ,եթե տեսնում է,որ կողքինը ավելի լավ ու բարենպաստ է նա սկսում է նախանձել և չարանալ այդ մարդու դեմ:Մարդիկ չեն մտածում իրենց մասին,բայց միշտ ժամանակ ունեն մտածելու ուրիշի մասին և ուրիշի թերություններին ու հաջողությունների մասին:Դա էլ մի հիվանդություն է,որը պատում է մարդուն,բայց կա մի դեղամիջոց որով կարելի է բուժել հոգում կուտակված չարությունը:Այդ դեղամիջողը մարդուն բուժում է,և հիշեցնում է,որ նա էլ ունի իր կյանքը և ավելի լավ է իր մասին մտածի:

2. Վիրտուալ շրջայց Թումանյանի տուն-թանգարանում:
3. Կարդա «Փարվանա» ստեղծագործությունը:

<<Փարվանա>> այն ստեղծագործություններից է,որը ինձ շատ է դուր գալիս և կարդալուց մեծ հետաքրքրությամբ եմ կարդում:Ստեղծագործությունը մի լճի մասին է,որի անունը Փարվանա է:Թագավորը ուներ մի գեղեցիկ աղջիկ և ցանկանում էր ամուսնացնել աղջկան:Արդեն ժամանակներ,որ աղջիկը ամուսնանար և բոլորը հավաքվում էին,որ տեսնեին,թե աղջիկը ում կնտրի նրանցից:Աղջկան առաջարկում էին շատ թանկարժեք իրեր,բայց նա մերժում էր բոլորին:Աղջիկը երազում էր այնպիսի տղայի,ով նրան կբերեր հավերժական սիրո հուրը:ոլորը փնտրում էին այն հավերժական սիրո հուրը,բայց ոչ ոք չի կարողանում գտնել:Արքայադուստրը տեսնում է,որ ոչ ոք չի բերում հավերժական սիրո հուրը դկդում է լաց լինել:Այնքան է լաց լինում,որ սկսում է լիճ առաջանալ:Նրա արցունքները ծածկում է քաղաքն ու ամրոցը.


4. Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը:
«Թմկաբերդի առումը» ընթերցել-քննարկելուց հետոԻ՞նչ է քեզ համար դավաճանությունը:  Մի՞շտ է պետք ներել, թե՞ կան աններելի բաներ: Ինչպե՞ս պետք է վերաբերվել մեր թշնամիներին:

Ընթերցեցի <<Թմկաբերդի առումը>> և ինձ շատ դուր եկավ:Պոեմը պատմում էր,որ Նադիր Շահը զորք է հավաքում  շրջապատում է Թմկաբերդը:Նա ցանկանում էր գրավել Թմկաբերդը:Նադիր Շահը իմանում է,որ Թաթուլը ունի մի գեղեցիկ և հմայիչ կին և ցանկանում էր համ գրավել տիրուհուն համ թմկաբերդը:Նադիր Շահը տիրուհու մոտ է ուղարկում մի աշուղի,որ գովերքի Նադիր Շահի հարստությունը:Տիրուհին վազում շահի և հարստության հետևից:Թմկա տիրուհին խնջույք է կազմակերպում և օգնում է թշանում ներթափանցել թմկբերդ:Թմկա տիրուհին ասում էր,որ Շահը նրանից մատնությամբ չի վերցրել բերդը:Շահը հետո տիրուհուն նետել է տալիս բարձր ժայռից:Պոեմի ասելիքը այն էր,որ երբեք չպետք է դավաճանել մեր մոտիկ հարազատներին:Շահի և հարստության հետևից վազելով մենք կորցնում ենք այն ինչոր ունենք և հիշում ենք,որ հարստությունից ավելի կարևոր բաներ կան մեր կյանքում:

5.Հետազոտական աշխատանք

  • Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված   Մամիկոնյան նախարարական մի ճյուղը` Համազասպյանները, 10-11-րդ դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Դսեղում և նրա շրջակայքում: 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյան — Մամիկոնյան» կնքադրոշմը:
Պատմի՛ր Թումանյանի ընտանիքի մասին, ներկայացրո՛ւ  տեսանյութի միջոցով, լուսանկարների շարքով:
  • Զարգացման խնդիրը Թումանյանի համար միշտ էլ եղել է կենսական և առաջնակարգ: Ուղևորությունների ժամանակ Թումանյանը առիթ է ունեցել հաղորդակցվելու այդ քաղաքների մտավորականության,  ժողովրդի ներկայացուցիչների հետ:
  • « Վերնատուն» գրական խմբակը:

ՊԱՏՄԻ՛Ր ԱՅԴ ՄԱՍԻՆ:
ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՏԵՂԱԴՐԻՐ ԲԼՈԳՈՒՄ:

6. Կարդա՛ Թումանյանի  քառյակները , սովորի՛ր անգիր:
Չարն ու բարին, սերն ու երջանկությունը, իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում:
Անգիր սովորել
«Թմկաբերդի առումը»- նախերգանք
«Անուշ»-նախերգանք
«Փարվանա»  Էսպես անցան շատ տարիներ… տողից մինչև վերջ
«Հայոց լեռներում», «Հայոց վիշտը»

ՊԱՏՄԻ՛ՐՎԵՐԼՈՒԾԻ՛ՐՆԵՐԿԱՅԱՑՐՈ′Ւ ,ՏԵՂԱԴՐԻ′Ր ԲԼՈԳՈՒՄ:

7. Ընթերցանության համար նախատեսված նյութերից ընտրի′ր  երկու նյութ,  փորձի′ր արտահայտելվերաբերմունք, կարծիք:

<<Անուշ>>պոեմը ընթերցեցի մինչև վերջ և ինձ շատ դուր եկավ,բայց ունեցավ տխուր վերջաբան:Պոեմի սկզբում կա մի նախերգանք,որտեղ փերիները սքում եին Սաքոի և Անուշի վաղամեռ սիրո համար:Պոեմըիմաստը այն էր,որ Սարոի և Անուշի սերը ունեցավ տխուր և  ճակատագրական վերջաբան:Նրանց սովորությունների ու ավանդություններ հետևանքով Անուշը և Սարոն չկարողացան միմիյանց հետ լինել:
Կարդում ենք Թումանյան
  • Դաս Թումանյանի տուն-թանգարանում
Աշխատանքների  ամփոփում-արդյունքներ
Յուրաքանչյուր մասնակից /անհատ, խումբ/ ընտրում է դուր եկած աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում է նախագծային առաջադրանքը: Աշխատանքի ընթացքը, արդյուքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև կայքի «Թումանյանական օրեր» բաժնում:
Լավագույն թատերական ներկայացում
Մեդիաընթերցում- ռադիոթատրոն
Լավագույն հետազոտական նախագիծ



воскресенье, 4 февраля 2018 г.

Փետրվարի 1-10

Գրականություն. նախագիծ «Կարդում ենք Տերյան»
Մայրենի (գործնական քերականություն)
1. Դո´ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո´ւ:
Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սրսռալ, հաչալ, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

ցրել-ցրվել
թրջել-թրջվել
հեռանալ-հեռվանալ
հեռացնել-հեռացվել
ներել-ներվել
թխել-թխվել
մաքրել-մաքրվել
սրբել-սրբվել
հավաքել-հավաքվել
սիրել-սիրվել
հուզել-հուզվել

2.Պատժի մասին գրի՛ր և գրածդ վերնագրի՛ր: Բայց նախ հետևյալ առաջադրանքները կատարի՛ր:
ա) Այդ թեմայի հետ կապված այն հարցերը գրի՛ր, որոնք քեզ հետաքրքրում են և որոնց պատասխանները չգիտես: Այդ հարցերն ո՛ւմ ուզում ես՝ տուր և հարցազրո՛ւյց գրիր:
բ)Այդ թեմայի հետ կապված այն հարցերը գրի՛ր ,որոնց պատասխանը գիտես կամ ենթադրում ես, բայց ինքդ այլ կարծիքի ես: Քո և քոնից տարբերվող բոլոր կարծիքնեը գրի՛ առ:
գ) Այդ թեմայի հետ կապված սրամիտ հարցեր գրի՛ր , որոնց մարդիկ դժվարությամբ կպատասխանեն, ո՛ւմ ուզում ես տուր և պատասխանները գրի առ: Ինքդ էլ պատասխանի՛ր այդ հարցերին:

Պատիժ-Պատժամիջոց,զրկանք,տույժ,հատուցում

Պատիժ կարող են տալ ցանկացած մարդու,նրա կատարած սխալների համար:Պատիժ տալիս են հասկանալու,և մյուս անգամ նույն սխալը չկրկնելու համար:Մենք փոքր ժամանակ պատժվել ենք և մյուս անգամ աշխատել ենք նույն սխալը չկրկնենք:Պատիժը պետք է հասկանլու սխալը և մյուս անգամ չկրկնել,բայց գոռալով,ծեծելով նա չի հասկանա իր սխալը:Հետագայում կազդի նրա հոգեբանական աճի վրա,և նա շրջապատում կդառնա կոմպլեքսավորված:Մեծերին էլ են պատժում ուղղակի այլ կերպ:Մեծերին բանտ են նստեցնում ավելի լուրջ հանցանքների համար:Երեխաները դեռ փոքր են և կարող են չհասկանալ,թե նրանք ինչ սխալ են գործում,բայց մեծերինը արդեն ուրիշ է:Նրանք զրկվում են իրենց ազատությունից և այդ ընթացքում հասկանում են իրենց կատարած սխալները: