четверг, 22 марта 2018 г.

Գյումրի


Գյումրու գեղեցկությանը ծանոթ է ողջ կամ գրեթե ողջ հայությունը։ Հայաստանից դուրս ապրող օտարերկրացիները շատ քիչ պատկերացում ունեն Գյումրու մասին կամ բոլորովին չունեն: Չգիտեն Գյումրու կոլորիտի՝ ֆայտոնի, բարբառի, հումորի, սառնորակ ջրի ու, ամենագլխավորի, որ շատ է կարևորում հենց գյումրեցին, պատվի զգացողության մասին։ Հայաստանի Հանրապետության 2-րդ քաղաքն է (Երևանից հետո): Գտնվում է Շիրակի դաշտում՝ Ախուրյան գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1556 մ բարձրության վրա: Հեռավորությունը Երևանից 116 կմ է:



                                         Խոհանոց


Գյումրու կարևոր հատկանիշներից մեկն է նաև ավանդական խոհանոցը։ Գյումրու ամենօրյա կերակրատեսակները բազմազան են՝ տարբեր տեսակի շիլաներ, փլավներ, ապուրներ, որոնք կոչվում են բաղկացուցիչ հիմնական մասի անունով՝ ոսպով, բլղուրով, բրնձով և չորթանով փլավներ, չրով թիրիթ, շաղգամով յայնի, կորկոտապուր, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն։Տոնական օրերին գյումրեցու հարգի կերակրատեսակներից են թաթար բորակին, դոլման, սաթրի քյուֆթան, քարի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթասին, չանաղը, թավան, քյալլան (կովի գլխից պատրաստվող կերակուր) և այլն։ Այս վերջին երեքը Ալեքսանդրապոլում հարգի կերակուրներ էին հատկապես արհեստավորների շրջանում։ Սրանք, ինչպես նաև գաթան, փախլավան, շաքարլոխումին, սհանչորակին (բիսկվիթ) պատրաստում էին փռում։ Ծիսական կերակուրներն էին՝ Ամանորի պասուց դոլման, կաղանդի գաթան (տարեհացը), տարբեր պատկերներով կարկանդակները, Ծննդյան տոնի հարիսան, Տրնդեզի խեձախը (աղանձ), Սբ. Սարգսի փոխինդով խաշիլն ու կարկանդակները, Զատկի ջեյեզով փլավը, Սբ. Խաչի քյաշքյան, Համբարձման կաթնապուրը, մատաղը, հոգեհացի խաշլաման և այլն։ Գյումրվա քաղաքային կերակուրները տարբերվում էին որոշակի նրբաքիմք առանձնահատկություններով ու քաղցր ուտելիքների առատությամբ։ Այդպիսիք էին քիշմիշով սոուսը, դդմով, քիշմիշով, մեղրով (կամ շաքարով) ճաշը, տապակած ծիրանի չիրը, ջեյեզով փլավը (քիշմիշով, ծիրանի, սև սալորի չրերով ու նշով), չորացրած սպիտակ թթով ձվածեղը, խուրմով ձվածեղը, պաստեղով ձվածեղը, ղայմաղը (մեղրուսեր), հասութան, զուրբիան։ Խաղողի թփով դոլման նույնիսկ կերել են շաքարի փոշով ու դարչինով։


                                                 



Комментариев нет:

Отправить комментарий