среда, 18 апреля 2018 г.

Նիտրատային աղետ.

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին։Ինչպես պարզվեց`պատճառը նիտրատներ էին,որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին որպես պարարտանյութ։Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներ ,զանգվածային թունավորումների անվանեցին նիտրատների աղետ։

նախկինում,երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը,նիտրատների հիմնախնդիր չի առաջացել։Գոմաղբն ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են`ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր,և հողում  նիտրատների ավելցուկ չի առաջանում։

Մինչդեռ միլիոնավոր տոննաներով արտադրվող հանքային պարարտանյութերի չափից ավելի մեծ քանակության դեպքում բույսերը ցողուն որում,տերևներին և պտուղներն նիտրատներ են կուտակում։Բացի այդ`ազոտի միացությունների ավելցուկը հողի մակերեսային շերտից ջրով անցնում է խորքային ջրերի
մեջ,այնուհետև`խմելու ջրի հետ թափանցում ։որ բնակարանները։


Ջրի կամ սննդամթերքի հետ մարդու օրգանիզմ թափանցելով`նիտրատները փոխարկվում են նիտրատների,որոնք ավելի վտանգավոր միացություններ են,քանի որ փոխազդում են արյան հեմոգլոբինի հետ։Որպես արդյունք` արյան կարմիր բջիջները`էրիտրոցիտները,կորցնում են թոքերից դեպի հյուսվածքները թթվածին տեղափոխելու ունակությունը և օրգանիզմում թթվածնային քաղց է սկսվում։
Ներկայումս գիտնակաները նիտրատային աղետի դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ են փնտրում։Մասնավորապես`խորհուրդ է տրվում սահմանափակել հանքային (հատկապես`բարդ պարարտանյութերի արտադրությունն ու կտրուկ ընդլայնել էկոլոգիապես մաքուր`ավանդական պարարտանյութերի կիրառումը։


Комментариев нет:

Отправить комментарий