Մեսրոպ Մաշտոց - Շարականներ
|
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:
Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ:
Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:
-------------------------------------
Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ.
Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ.
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն:
Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, տէր:
Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր:
Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր:
------------------------------------
Մեղայ Տէր, բազումողորմ Աստուած,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, և անկանիմ առաջի Քո,
Մեղայ, ողորմեա:
Մեղայ Տէր, խոստովանիմ զյանցանս իմ,
Մեղայ, ողորմեա:
------------------------------------
Ընդ առաւօտս կանխեցից՝
Յանդիման լինել քեզ,
Թագաւոր իմ և աստուած իմ:
Ընդ առաւօտս լուիցես
Ձայնի իմում, տէր.
Թագաւոր իմ և աստուած իմ:
Ես զքեզ աղաչեմ, տէր,
Նայեա յաղօթս իմ,
Թագաւոր իմ և աստուած իմ:
------------------------------------
Մեղք իմ բազում են յոյժ,
Ծանր են քան զաւազ ծովու,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:
Բաց, Տէ՛ր, զդուռն ողորմութեան,
Որ ողբալով կարդամ առ քեզ,
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:
Հեղ յիս զգթութիւնդ քո,
Բազմումողորմ եւ մարդասէր.
Քանզի քեզ միայնոյ մեղայ,
Ողորմեա՛ ինձ, Աստուած:
------------------------------------
Աստուած բազումողորմ,
Խնայեա յայարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:
Աստուած բազումողորմ,
Խնայեա յայարածս քո,
Հայր ամենակալ, եւ ողորմեա՛:
Արեգակն արդարութեան,
Ծագեա ի հոգիս մեր
Զլոյս ճշմարտութեան եւ ողորմեա՛:
Տո՛ւր մեզ, տէ՛ր, զխաղաղութիւն
Եւ փրկեա ի նեղչաց մերոց,
Հոգիդ ճշմարտութեան, եւ ողորմեա՛:
------------------------------------
Ի նեղութեան իմում օգնեա՛ ինձ, տէ՛ր,
Որպէս երբեմն Յովնանու, եւ ողորմեա՛:
Ի յանցանաց իմոց մաքրեա՛ զիս, տէ՛ր,
Որպէս երբեմն զմաքսաւորն, եւ ողորմեա՛:
Ի նենգաւոր շրթանց փրկեա՛ զիս, տէ՛ր,
Եւ յարենէ ապրեցո եւ ողորմեա՛:
------------------------------------
Զանապական ըզհոգեւոր ըզգանձըն
Յապականացու կենցաղըս ծախեցի,
Այլ առ քեզ միայն պաղատիմ,
Բարերար փրկի'չ,
Խնայեա' ի մեղուցեալ ծառայս:
Ըզցանգ հոգւոյ իմոյ քակտեցի
Եւ եղէ անբարունակ որթ,
Այլ առ քեզ միայն պաղատիմ,
Բարերար փրկի'չ,
Խնայեա' ի մեղուցեալ ծառայս:
Ոստաքանց եղէ ես որպէս զարմաւենի
Պըտղակորոյս` որպէս ձիթենի,
Այլ առ անյիշաչար եւ անոխակալ փըրկի'չ,
Խնայեա' ի մեղուցեալ ծառայս:
Գրիգոր նարեկացի
Ես իմացա,որ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր։Մատյան ողբերգության, Գրիգոր Նարեկացու պոեմը։ Ավարտին է հասցվել 1002 թվականին և կազմված է ավելի քան 10 000 տողից: Ամենավաղ պահպանված ցանկերը թվագրվում են 1173 թվականով Հատվածները լույս են տեսել դեռևս 1513 թվականին Վենետիկում, ամբողջությամբ հրատարակվել է 1673 թվականին Մարսելում։Առաջին հայտնի փորձը թարգմանել «Մատյան ողբերգության» պոեմը ռուսերեն վերաբերում է 19-րդ դարի սկզբին. 1810 թվականին Իոսիֆ Իոանեսովը՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» թարգմանիչը (1809 թվական), մի հատված թարգմանեց «Մատյան ողբերգության» պոեմից (12-րդ գլխի երրորդ՝ եզրափակիչ մասը) և հրատարակեց Սանկտ-Պետերբուրգում՝ «Աղոթք ընդդեմ գիշերային սարսափների» խորագրով։1985 թվականի կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն Գրիգոր Նարեկացու խոսքերով (թարգմանությամբ Նաում Գրեբևի) գրեց «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը»:2001 թվականին ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ «Մատյան Ողբերգության», فغان نامه گرگوار թարգմանել է պասկերենի Ազատ Մաթյանը։ Թարգմանությունը լայն արձագանք է գտել իրանական մամուլում: Նարեկացին համեմատական ուսումնասիրության նյութ է դարձել Սպահանի պետ. Համալսարանում, համաշխարհային հինգ մեծագույն միստիկների շարքում, որը արժանացել է տարվա լավագույն ուսումնասիրություն և ընդունվել որպես դասագիրք:
Գործնական աշխատանք
Հինավուրց ավանդությունն ասում է, թե շատ տարիներ առաջ, երբ մարդիկ մեհենական սուրբ կրակի՝ ատրուշանի առջև ջերմեռանդորեն զոհեր էին մատուցում հեթանոս աստվածներին,Հայոց աշխարհի Բզնունյաց ծովում (այսպես էր կոչվում Վանա լիճը) դեռ ոչ մի կղզի չկար: Օրերից մի օր վիշապաքաղ Վահագն աստվածն իր սիրելիի՝ չքնաղատես Աստղիկի հետ նավակով զբոսնում էր ծովի վրա: Վաղորդյան շնկշնկան զեփյուռը քնքշորեն խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:Զմայլված երկնակարկառ ժայռերով շրջապատված ալգետ ծովակի գեղեցկությամբ՝ դիցուհին ափսոսում է, որ ծովը հանգստավայր չունի: Եվ հրավարս, բոցամորուս Վահագնը բարձրանում է Հայկական պարի կատարները, վիթխարի ժայռաբեկորներ պոկում և նետում ծովի ալիքների մեջ: Առաջանում են Աղթամար, Կտուց և Լիմ կղզիները: Նրբագեղ դիցուհին պահանջում է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվի աշխարհի ամենաշքեղ տաճարը՝ որպես առհավատչյա իրենց անշեն սիրո: Վահագնը գործի է դնում իր աստվածային քանքարը, և արևիաշող Աղթամար կղզու վրա բարձրանում է Վահեվահյան անձեռակերտ մեհյանատաճարը:«Գեղեցիկ է, բայց ամենագեղեցիկը չէ»,- ասում է քմահաճ դիցուհին և հեռանում՝ դեմքը խոժոռած:Անցնում են դարեր: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կարգադրությամբ ևՀռչակավոր վարպետ Մանվելի գլխավորությամբ գործի են անցնում վեց հազար վարպետներ՝ անթիվ-անհամար օրինականներով: Եվ վեց-յոթ երկար ու ձիգ տարիների ընթացքում վեր էխոյանում Աղթամարի գեղաշուն տաճարը:
Комментариев нет:
Отправить комментарий