вторник, 28 ноября 2017 г.

Նախագծերի ուսումնական ստուգատես

Նոյեմբերի 13-18 հայտարարարված էր նախագծերով  ուսուցման ստուգատես

Յուրաքանչյուր ուրբաթ շաբաթվա կատարած աշխատանքների ներկայացում-խորհրդատվություն:
Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանք
Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք



1. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։ 
ա․ սրփազան-սրբազան
համփերություն-համբերություն
բ․նյարթ-նյարդ
երթվել-երդվել

2. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։ 
ա․ հարձուփորձ-հարցուփորձ
մրձույթ-մրցույթ
բ․ դախձ-դաղծ
 դեդցանիկ-դեղձանիկ
օցանման-օձանման
ատաղծագործ-ատաղձագործ

3.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։ 
ա․ խեխտել-խեղտել
 ոխկույզ-ողկույց
բ․ վղտալ-վխտալ

4.Տրված բառերի կազմությունն ու զրությունր բացատրի՛ր:
 ա․ Անհյուրընկալ=ան+հյուր+ընկալ
 զրուցընկեր=ցրույց+ընկեր
 դյուրընկալ=դյուր+ընկալ
 գահընկեց=գահ+ընկեր
 անընդհատ=ան+ընդ+հատ
 համընթաց=համ+ընթաց
բ․ Միջօրե=միջ+օրե
 հանապազօրյա=համապազ+օր+յա
 ոսկեզօծ=ոսկե+զօծ
 ապօրինի=ապ+օրինի
առօրյա=առ+օր+յա
առօրեական=առօրե+ական
 բացօթյա=բաց+օթյա
 բարօրություն=բարոր+ություն
 զօրուգիշեր=զոր+ու+գիշեր
5.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:
Անընբռնելի, օրստօրե, անընդմեջ, համընդանուր, մերթընթմերթ, անընթերնելի, աննդհատ,
անհյուրնկալ, սրընթաց

Անըմբռնելի,անհնդատ,անհյուրնկալ


Ստեղծագործական փոխադրություն

  • «Կարդում  ենք» ռադիոնախագիծ
  • ՍԻՆՅԻՏԻՐՈ ՆԱԿԱՄՈՒՐԱ«Դղյակ տանող Ճանապարհը» ստեղծագործությունը: Գրել վերլուծություն-կարծիք:
  • Ինձ շատ դուր եկավ Դղյակ տանող ճանապարհը ստեղծագործությունը:Ստեղծագործությունը շատ լավն էր:Դատարկություն: Օրիորդը նայում էր Ոչնչի մեջ: «Դատարկությունը նույնիսկ տեսնել հնարավոր չէ», անցավ նրա մտքով: Եվ նա գիտեր, թե շրջվելով` չի տեսնի սանդուղքը, որն իրեն այստեղ  է բերել:Աղջիկը հորը և մեր հետ գնում էր գտնելու դղյակ տանող  ճանապարհը,բայց չեր գտնում այնքան երկար էր ճանապարհը:Ստեղծագործությունը ճապոնական գրականություն էր շատ հետաքրքիր և ընթերցվող:Ինձ շատ դուր էր գալիս ստեղծագործությունը,կարդում ու չեի կարողանում կտրվել:Երազանքի հետևից վազելով աղջիկը չհասավ ու հասավ այնպիսի եզրի վրա,որ դատարկություն էր տիրում:Կարդալուց հետաքրքրությամբ կարդում էի,բայց վերջում չեղավ այն սպասումները,որոնք կարդալու ընթացքում սպասում ու պատկերացնում էի: Աղջիկը ծնողների հետ միասին  կյանքի կեսում գնում  ու գնում էր,որ գտներ  դղյակը,բայց ապարձյուն:Այդքան երազանքները և սպասումները վերջում մարեցին ու ոչնչացան:              
Չեմ կարողացելչեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա
Խորխե Բուկայ
Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:

Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:

Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:

Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչումքանի որ խեղճը կարծում էթե չիկարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:

Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:

Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ `գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:

Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:

Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.

Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին
Առաջադրանք
  1. Հիմնավորե՛ք ընդգծված բառերի անհրաժեշտությունը
  1. Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
        ·         Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչումքանի որ խեղճը կարծում է,թե չի կարող:
·         Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»,
·         Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Ցո՛ւյց տվեք ստեղծագործության Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա վերնագրի կապը հեղինակի ասելիքի հետ:

 Չեմ կարողացել,չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա:Այս տողերի իմաստը հեղինակը կապել է  նրա հետ,որ եթե չես ցանկացել ինչոր բան անելու,երբեք ել չես կարողանա :Ցանկությունից մեծ բան է կաղված,որովհետև,եթե ցանկություն մեծ է,ապա  կկարողանաս անել դա թեկուզ անցնես մեծ դժվարության միջով:

Комментариев нет:

Отправить комментарий