Պատմվածքը շատ դաստիարակչական էր:Իմ կարծիքով իրականությունը այն է,որ մենք չենք ցանկանում ցույց տալ մեր տխրությունը և լարվածությունը,և թաքցնում ենք ժպիտի տակ:Մարդուն ստիպելով չենք կարող խնդրել,որ նա սկսի ծիծաղել:Ծիծաղը ունի իր հստակ պատճառը,չպետք է թեկուզ լացը կոծկելու համար ծիծաղել,որովհետև չկա ոչ մի իմաստ այդ ծիծաղի տակ:Այս պատմվածքը մի տղայի էր:Պատմվածքում կոնկրետ պատմում էր,որ տղան իրեն զգում էի դատարկ և անզոր:Զզվելի էր և անտանելի նրա համար,որ նրան պահում էին դասերից հետո և ստիպում անիմաստ և անտեղի ծիծաղալ,որ նրա համար ընդհարապես ծիծաղելի չեր:Մարդ չէր կարող հենց այնպես ծիծաղել: Դրա նման մի բան պիտի լիներ, զվարճալի կամ փքուն, ծիծաղաշարժ բան:Ինչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:Տղայի ուսուցչուհուն փոխարինում էր ուրիշը:Այդպես տարօրինակ էր, ուսուցչուհու քայլվածքը, տղային նայելու նրա ձևը, մանրախնդրությունը՝ ամեն ինչ վախեցնող էր::Տղան ամենևին էլ ծիծաղելու տրամադրություն չէր ունեցել, բայց հանկարծ ծիծաղել էր, և ուսուցչուհին նայել էր նրան, իսկ տղան՝ նրա դեմքին: Եվ մի պահ՝ այդ տարտամ հարաբերումը: Դրանից հետո՝ զայրույթը, ատելությունը ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:Նա չէր ցանկացել ծիծաղել, դա պարզապես պատահել էր և նա զղջում էր, նա ամաչում էր:Տղան վախենում էր նայել ուսուցչուհու աչքերի մեջ:Ամբողջ դասարանը ծիծաղում էին տարբեր բաների բաների վրա,բայց տղան գլուղ ներքեվ պահած կեղծ ծիծաղում էր:Երբ դասարանը դուրս եկավ դասարանում մնացին միայն տղան և ոսուցչուհին:Տղան լաց էր լինում և չեր կարողանում զսպել իրեն:Երբ ուսուցչուհին մոտեցավ իրեն նա մաքրեց իր արցունքները և վաղեցած ուշադիր սկսեց նայել ուսուցչուհու դեմքին:Ուսուցչուհին հանգիստ խոսում էր տղայի հետ և նայում նրան:Տղան՝Բենը ցանկանում էր ուսուցչուհուն հարցեր տար,բայց չկարողացավ:Ուսուցչուհին հեռացավ ,որովհետև նա ուղղակի փոխարինող էր:Հետո տղան արագորեն վազում էր դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում էր նրան: Բենը չգիտեր՝ ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է և վախենում էր ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածեց. “եթե շտապեմ, գուցե հասնեմ Դեն Սիդին և Դիկ Կորկորանին ու մյուս տղաներին և ժամանակին հասնեմ քաղաքից մեկնող ապրանքատար գնացքին: Լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա: Ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ է պատահել, ինչպես է ինքը ծիծաղել ու լաց եղել:Նա վազեց ամբողջ ճանապարհը մինչև Հարավային Խաղաղականի երկաթուղին: Բոլոր տղաները գնացել էին, գնացքն էլ էր մեկնել: Նա նստեց էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած:Ապա հետո տղան սկսեց նորից լաց լինել:
Комментариев нет:
Отправить комментарий