воскресенье, 24 сентября 2017 г.

Հյուսնի պատմությունը

  

                                                                  Հյուսնի պատմությունը



Վիլյամ Սարոյան


Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որնապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այսպատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերիցմի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել: 
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկհազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմպալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասինմոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առելեն և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորըմիասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ուվշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տանդուռը:
Հյուսնը հառաչում է.
– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:


Առաջադրանք
3.      Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը: Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորե՛ք:

Հ     Ես համաձայն եմ արտահայտված գաղափարի հետ,որովհետև   իմ կարծիքով  ամեն բան չպետք է ընդունել սրտի մոտ:Թագավորը պատրաստվում էր կտրել  Հյուսնի գլուխը,բայց վերջում նա մահացավ:Ով փոս փորի նա էլ կնկնի փոսի մեջ:Փոքր պատմվածք էր,բայց լիիմաստ գաղափարներով:


4.      Ի՞նչ կերպարներ կան ստեղծագործության մեջ: Ո՞ր կերպարի (կերպարների) բացակայության դեպքում ստեղծագործության ասելիքը չէր տուժի:

       Իմ կարծիքով  տենց կերպար չկա ,որ եթե լիներ,ապա ստեղծագործության գաղափարը չեր տուժի:Ստեղծագործության մեջ  միայն թագավորն էր պակասում,եթե նա չմահար,ապա կարող էր ստեղծագործությունը որիշ իմաստ կհաղորդեր:

մ








        

      
1.      


Комментариев нет:

Отправить комментарий