среда, 9 мая 2018 г.

Այնտեղ`աչքերդ երբ բացես

Հայ տղան մի անգամ արաբական շուկայում տեսնում է և սիրահարվում մի արաբ աղջկա։Աղջկան տեսնում և կորցնում ամբոխի մեջ,բայց հետո գտնում է։Պատմությունը շատ մեծ մտածելու տեղիք է տալիս։Սերը չի հարցնում ազգությունը,կրոնը,սովորությունները։ Իմ կարծիքով կապ չունի կրոնը կամ ազգությունը,եթե մարդիկ սիրում են միմյանց,ապա կարող ենք երջանիկ լինել։Պատմվածքում նաև պատմում էր նրանց հարաբերությունների մասին։Աղջիկը և տղան սիրում էին իրար,բայց նրանց կապը բերեց երկուսի կործանմանը։Աղջկա եղբայրները սպանեցին տղային։Պատմությունը մի տեսակ ինձ համար տխուր էր։Մինչև վերջին տողը կարդացել եմ հետաքրքրությամբ ու նոր սպասումներ։

Комментариев нет:

Отправить комментарий